Թուրքիայում աշակերտներին տեղափոխող միկրոավտոբուսը մխրճվել է խանութի մեջ/տեսանյութ/
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ադըյաման քաղաքում աշակերտներին տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մի մեքենայի, որից հետո մխրճվել է սուպերմարկետի մեջ։ Վթարի հետեւանքով վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել միկրոավտոբուսի վարորդը եւ սուպերմարկետում առեւտուր անող երկու հաճախորդ։
