«Մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, էդ ի՞նչ եղավ, ի՞նչի համար էս տղերքը ծռվեցին»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արամ Արամյանը շարունակում են հրապարակել գործով առկա գրավոր ապացույցները, որոնք այսօր վերաբերում էին ՊՊԾ գնդի տարածքում, գնդի գրավումից հետո, տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքները: Այս մասին գրում է  forrights.am-ը:

Համաձայն փորձաքննության, գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ինքնաձիգերը, փամփուշտները, զենք-զինամթերքը հանդիսացել են ռազմամթերք և պիտանի են եղել օգտագործման: 14 ատրճանակ հայտնաբերվել է զորանոցի միջանցքում գտնված ճամփորդական պայուսակում, մեծ քանակությամբ զինամթերք՝ բուժկետում: Յուրաքանչյուր զենքի պիտանելիությունը պարզելու համար, ըստ քրեական նյութերի, ծախսվել է նվազագույնը 30.000 ՀՀ դրամ:
«Դրանց մի մասն օգտագործված է եղել, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե երբ են նշյալ զենքերով կրակոցներ արձակվել, համապատասխան գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով»:
Նկատենք, որ, ըստ փորձագիտական եզրակացության, հայտնաբերված լուսաձայնային նռնակները ռազմամթերք չեն հանդիսացել, սակայն պիտանի են եղել օգտագործման համար: Անդրադառնալով գործով մեղադրյալների հագուստների փորձաքննությանը, հրապարակված եզրակացության համաձայն, ամբաստանյալներ Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Արմեն Բիլյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի հագուստների վրա հայտնաբերվել են մետաղական մանր մնացորդներ, որոնք, ըստ եզրակացության, կարող էին հայտնվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատի սղնիները հատուկ սղոցով կտրելու հետևանքով:
Նշենք, որ հրապարակվող ամբողջ արձանագրությունները կարծես չէին հետաքրքրում դատական դահլիճում գտնվող մեղադրյալներին: Նրանք զրուցում էին միմյանց հետ, կատակում, ինչ-որ բաներ քննարկում պաշտպանական կողմի հետ, ապա շրջվում ապակիներից այն կողմ գտնվող իրենց համակիրների ուղղությամբ և «ձեռքով-ոտքով» շփվում նրանց հետ: Վերջիններս արդեն 2-րդ դատական նիստն է, ինչ ներկայանում են «Ես Սասնա Ծուռ եմ» մակագրությամբ շապիկներով: Նման մթնոլորտը մի պահ լրջացրեց դատախազ Պետրոսյանը, որը հայտարարեց, որ ավարտված է գործով առկա գրավոր ապացույցները, ուստի անհրաժեշտություն կա հրապարակել գործով առկա ապացույց հանդիսացող փաստաթղթերը:
Դատավոր Մակյանը համապատասխան հատորներից ընթերցեց ամբաստանյալների կենսագրական փաստերը, վերջում իր խոսքն ավարտելով յուրաքանչյուրի կալանավորման օրը նշելով: Նիստի ավարտին, դատավորը հրապարակված ապացույցների մասին դիրքորոշումներ հայտնելու իրավունք տվեց պաշտպանական կողմին և ամբաստանյալներին: Բորբոքված հանդես եկավ Պավլիկ Մանուկյանը, նշելով, որ դատավարությունը չի անդրադառնում կարևոր փաստերին.
«Դրել եք զենքերի մասին եք հայտարարում, բա ապստամբություն է, ամեն ինչ էլ պետք ա  լինի, բայց ապստամբության հիմքերի մասին բացարձակապես ոչ մի բան չի ասվում, առանց հիմքերի էս փոշին քամին մի օր կտանի։ Մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, էդ ի՞նչ եղավ, ի՞նչի համար էս  տղերքը ծռվեցին։ Մենք մինչև էդ պետական պարգևները հետ էինք հանձնում, հայտարարում էինք, որ երկիր ենք կորցնում, պետություն ենք կորցնում։ 800 հեկտար հանձնեց, ասեց՝ ով կարա թող գնա, վերցնի, հիմա նման բաներ պետք ա հրապարակեք։ Հետո էլ ասում եք՝ արդարադատություն, ի՞նչ արդարադատություն, չկա այդպիսի բան։ Հիմքերի մասին պետք է խոսենք, բայց չենք խոսում»,- նշեց Մանուկյանը, ապա ավելացրեց.
«Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող Մովսես Հակոբյանը սպա չէ, թեև գեներալ-գնդապետի կոչում ունի, որովհետև նա պատիվ չունի։ Նրա համար կարևոր է թալանելու և իշխելու նպատակով պաշտոն ունենալը, հանուն որի նա մեկ ուրիշ անպատիվ արարածի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետևից թութակի նման կրկնում է, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի գրաված տարածքը ռազմավարական նշանակություն չունի»,-վրդովվեց Մանուկյանը:
Արմեն Բիլյանն էլ իր ելույթի ժամանակ խոսքն ուղղեց երիտասարդությանը, նշելով, որ հպարտանում է նորօրյա սերունդով: Դատավոր Մակյանն ընդհատեց նրան և հորդորեց խոսել ապացույցների մասին, սակայն Բիլյանն այնուամենայնիվ շարունակեց իր միտքը. «Քիչ ա մնացել, շուտով բոլորդ լինելու եք «Սասնա Ծուռ»»,- բարձր ծափահարությունների ներքո հայտարարեց Արմեն Բիլյանը:
Սմբատ Բարսեղյանն էլ իր խոսքի համար սանկցիայի ենթարկվեց և հեռացվեց նիստերի դահլիճից: Վերջինս պարզապես իր ելույթում նշեց, որ ապացույցն այն է, որ երկիրը մարդաքանդվում է. «Ժողովրդին սպանում են…ՀՀ ժողովրդի հարցն է այստեղ քննարկվում, դուք բերել հեքիաթների ժանրից տվյալներ եք ներկայացնում, ասում եք՝ ապացույց: Թքած ունեմ էդ ապացույցների վրա: Էն Մովսես Հակոբյան ա, ինչ զիբիլ ա…»,- իր խոսքը չհասցրեց ավարտել Բարսեղյանը, երբ դատավորը կարգադրեց անջատել նրա բարձրախոսը և հեռացնել նիստերի դահլիճից, ավարտված համարելով այսօրվա դատական նիստը:
Քրեական գործի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am