Չուրախանաք` շարունակելու ենք աշխատել.վարչապետ
«Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք` շարունակելու ենք աշխատել, տեմպերը չգցեք»,- վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը հրաժարական է տալու, քանի որ, ըստ Սահմանադրության, լրանում է կառավարության գործունեության ժամկետը: Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովը կընտրի Հայաստանի հաջորդ վարչապետին:
