Սերժ Սարգսյանը նշանակում է արել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և Վարչական պալատի դատավոր նշանակելու և ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-137-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի ապրիլի 3-ի ԱԽ-9-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Ստեփան ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»։
