Հարավային Կորեայում ԱՄՆ զորակազմը բերվել է մարտական բարձր պատրաստության
Հարավային Կորեայում ամերիկյան զորակազմը բերվել է մարտական բարձր պատրաստության։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Նման կարգադրությունը «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի դեպքում» տվել է Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Քերթիս Սկապարոտին հարավկորեական Օսան քաղաքի ավիաբազա այցի ժամանակ։
