Սերժ Սարգսյանը միացրեց ժամանակացույցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը, եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը»: Ընթացիկ տարվա ընթացքում սա Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած երկրորդ խորհրդակցությունն է` ռազմավարական պլանավորման թեմայով: Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Սերժ Սարգսյանը խոսել է 2040-ի տեսլականի, այդ համատեքստում` չորս միլիոնանոց Հայաստանի մասին:

Նախագահականում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը բովանդակային առումով շատ նման է Սերժ Սարգսյանի նոր իշխանության ծրագրային շնորհանդեսի: Գործող նախագահը ուղերձ է հասցեագրում, որ իր նոր իշխանության առաքելությունն ասոցացված է համազգային օրակարգի, խնդիրների հետ: Նույնիսկ կարելի է պնդել, որ ժողովրդագրական քաղաքականությունը, գոնե ծրագրային մակարդակում, լինելու է Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր այցեքարտը: Սա խիստ էական հանգամանք է, որովհետեւ Երրորդ հանրապետության նախորդ երեք իշխանությունները, դարձյալ ծրագրային մակարդակում, համազգային նպատակ, խնդիր են ձեւակերպել ԼՂ խնդիրը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փոխում է Հայաստանի իշխանության ձեւավորման մոտիվացիոն հիմքը:

Մյուս կողմից` 2030-ը կամ 2040-ը մոգական կամ շատ հեռավոր տարեթվեր չեն, եւ 15-20 տարի հետ չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարին հասնելու համար մեր երկիրը որակապես պետք է փոխվի հենց այսօրվանից: Կառավարման այսօրվա որակը, օլիգոպոլ համակարգը, կոռուպցիան, արտագաղթը խթանող հիմնական գործոններն են, եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում երկրի բնակչության թիվը գլորվեց հոգեբանական երեք միլիոնից ներքեւ: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն անկեղծ է իր հեռանկարային ծրագրերում, ապա նրա պատկերացրած եւ ղեկավարած Հայաստանների կոնտրաստն այնքան ակնհայտ է, որ հասարակությունը պարզապես չի հավատում հնչած խոսքին, ծրագրերին: Հայաստանում չի կարող մրցունակ տնտեսություն ձեւավորվել, ներդրումային միջավայրը բարելավել, եթե քաղաքացիները չեն վստահում պետությանը, այն նույնացնում են կոռուպցիոն համակարգի հետ: Նման համատեքստը միայն նպաստում է արտագաղթի տեմպերի աճին` երկիրը կանգնեցնելով ժողովրդագրական լուրջ աղետի, անվտանգության ռիսկերի առջեւ: Հայաստանում չի կարող լինել ազատական, մրցունակ տնտեսություն, եթե այդպիսին չեն պետական, քաղաքական համակարգերը: Այս հարցերի պատասխանները չեն տալիս ոչ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթը: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանի բոլոր ծրագրերը հիմա ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացի հետ: Արդյոք Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ իր թիմն իշխանության է մնալու մինչեւ 2040թ-ը, թե՞ նրա իշխանավարման երրորդ ժամկետը իրապես պատմական է լինելու: Այս հարցերի պատասխանները թերեւս կունենանք 2018-ի ապրիլից հետո, երբ իշխանությունը վերջապես դուրս գա, այսպես կոչված, նախընտրական ռեժիմից եւ բացահայտի իր իրական քաղաքականությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am