Հանուն ընկերոջ. Որն է Կարեն Կարապետյանի կառավարության վերջին որոշումը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարությունը պատրաստվում է թերևս իր վերջին որոշմամբ Տաշիրի քաղաքապետարանին նվիրաբերել Տաշիրի հարկային տեսչության վթարային շենքը: Կառավարության որոշման համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է:Ըստ այդմ՝ Տաշիրի քաղաքապետարանը պարտավորվում է 5 մլն դրամով ապամոնտաժել շենքը, ևս 7 մլն դրամ ներդնել զբոսայգի հիմնելու համար: Զբոսայգու ստեղծման համար անհրաժեշտ գումարի մյուս մասը կներդնի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Թե որքան կներդնի հիմնադրամը՝ հայտնի չէ, բայց կարևորն այն է, որ վթարային շենքի փոխարեն Տաշիրը կունենա բարեկարգ զբոսայգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
