Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի թիվ մեկ պրոբլեմը

Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Ապրիլյան պատերազմից 2 տարի անց, Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունից հետո նաև Ադրբեջանը գնում է նախագահական արտահերթ նախագահական արտահերթ ընտրությունների: Ապրիլյան պատերազմից հետո երկու տարիների ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում և տարածաշրջանում: Սրվել են Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունները մի քանի անգամ կոշտ հայտարարություններ են հանդես եկել՝ նկատի ունենալով Ադրբեջանի սադրիչ պահվածքը, թեև խուսափել են հասցեական հայտարարություններից: Միջնորդներն, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, կարելի է ասել, առայժմ կարողանում են պահել վերահսկելի պայմաններում՝ ձգտելով ամեն գնով ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը: Սակայն, Ալիևը կրկին դառնալով Ադրբեջանի նախագահ՝ փորձելու է իր անկրկնելիության և անփոխարինելիության համոզմունքը տարածել, իսկ դա կարող է տարածվել ԼՂ խնդրի վրա, սահմանային իրավիճակը կրկին սրելու միջոցով: Հայաստանում էլ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության համոզումն են տարածում՝ որպես հիմնավորում բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցում նրա ունեցած փորձը: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի անփոխարինելիությունն ինչպե՞ս է ազդելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, էլ ավելի՞ է կոշտացնելու նրանց դիրքորոշումը, թե՞ հնարավորություններ կան բանակցություններում առաջընթացի հասնելու ուղղությամբ: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է: Ալիևը երբեք չի փայլել կառուցողականությամբ, հազիվ է թե նրա նախագահության հերթական փուլը նշանավորվի արդյունավետ բանակցություններով: Սերժ Սարգսյանն էլ Ալիևի ապակառուցողականությունը հիմք ընդունելով՝ որևէ դրական տեղաշարժ բացառում է բանակցություններում: Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց Հայաստանում՝ համակարգից դժգոհության, բանակում իրավիճակի վերաբերյալ: Երկու տարի խոսվել է «դասեր քաղելու» անհրաժեշտության մասին, որոշակի քայլեր, իհարկե, առաջնագծում արվել են: Բայց՝ ընդամենն այդքանը: Ի՞նչ է արվել Հայաստանի՝ որպես պետության, ամրությունն ապահովելու համար, սոցիալ-տնտեսականից սկսած մինչև դիվանագիտական ճակատ: Սահմանագիծն ու ճակատը պահող զինվորն իր անելիքը լավ գիտե: Իսկ իշխանավորնե՞րը... Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am