Ինչպես է Էրդողանը տանում Պուտինի կողքին կանգնած աղջկան/տեսանյութ/
Արդեն տեղեկացրել ենք,որ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Թուրքիա:Այցի ընթացքում Անկարայում թուրք առաջնորդի պալատի դիմաց տեղի էր ունենում հիշատակի լուսանկարում, որին մասնակցել են 2 երկրների նախագահները եւ ներկայացուցիչներ: Մինչեւ լուսանկարվելը Էրդողանը Պուտինի մոտից աղջկան «տարել» է, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Էրդողանն անձամբ է ղեկավարել դասավորությունը: Ինչ-որ պահի նա նկատել է, որ կողքին միայն տղամարդիկ են, իսկ Պուտնի կողքին կանգնած է 3 կին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը կանանցից մեկին խնդրել է իր կողմն անցնել: Արդյունքում մասնակից կանանցից մեկը կանգնել է Էրդողանի աջ կողմում, որից հետո նա հրամայել է լուսանկարումը սկսել:
