«Քառօրյայից հետո զինվորներից ոչ մեկը չարձագանքեց իմ առաջարկին». Մերուժան Տեր-Գուլանյան (video)
Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հիշում է քառօրյայից հետո զինվոների հետ մի շարք մտավորականների հանդիպումը «Պատերազմից անմիջապես հետո մոտ 20 մտավորականներով գնացինք առաջնագիծ, թերությունները բազմաթիվ էին, որոնք դեռ չէին վերացվել: Մոտ 200 զինվորի առաջ 2,5 ժամ զրուցեցինք զինվորների հետ՝ հայրենիք, հայրենսաիրություն:Այդ պահին մի բան անցավ մտքովս. զինվորներին ասացի՝ ինձ իրավունք է տրված ձեզանից մեկին արձակուրդ ուղարկել: Իրականում նման իրավունք ինձ ոչ ոք չէր տվել: Ասացի՝ ով ուզում է, թող ոտքի կանգնի…Ոչ մեկը ոտքի չկանգնեց և ես ոտքի կանգնեցի ու ծափահարեցի: Ես ապշած էի» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
