Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա

«Ժողովուրդ» թերթը գրում է.Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն` ՀՀԿ-ին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու իրավունքից: Իսկ սա հնարավոր է նախ եւ առաջ խորհրդարանը ցրելու եւ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Բայց ԱԺ-ն ցրելն այնքան էլ հեշտ չէ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրում վարչապետ կամ եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը: Այդ դեպքում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 149-րդ եւ 151-րդ հոդվածների համաձայն` «ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:

Այլ կերպ ասած` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը պետք է «ինքնասպանություն» գործի` դուրս գալով նոր վարչապետի ու կառավարության դեմ: Սա տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դժվար է պատկերացնելը:

Մեկ փաստ էլ. այս ամենի դեմ պայքարել կարող է թերեւս այն քաղաքական ուժը, որը ժամանակին պայքարեց սահմանադրական հանրաքվեի դեմ, որը ժամանակին բողոքարկեց ԱԺ ընտրությունները` չընդունելով ՀՀԿ-ի՝ մեծամասնությամբ խորհրդարանի լեգիտիմությունը: ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները չեն պայքարել սահմանադրական գործընթացի դեմ, իսկ ԱԺ ընտրություններից հետո ընդունել են արդյունքները` խորհրդարանը եւ իշխանությանը համարելով լեգիտիմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am