«ԴԱԻՇ-ի գրոհայինները շարժվում են դեպի Աֆրիկա». Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում պարտությունից հետո շարժվում են այլ տարածաշրջաններ, հաղորդում է РИА Новости-ն: «Պարտությունից հետո այսպես կոչված ԴԱԻՇ խմբավորումն Սիրիայից և Իրաքից այլ տարածաշրջաններ է շարժվում, ահաբեկչական բարձր ակտիվություն է արձանագրվում Աֆրիկայում, ջիհադիստները վերադառնում են Ասիա և Եվրոպա»,- ասել է Շոյգուն՝ նշելով, որ հիմք է դրվում ողջ աշխարհում ծայրահեղական և անջատողական շարժումների համար:
