Ահաբեկիչներին կջախջախեն
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Սիրիայում ընդհանուր ռազմավարական նպատակ են համարում ահաբեկիչների պարտությունը: Այս մասին Անկարայում ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Որպես ընդհանուր ռազմավարական նպատակ ենք տեսնում ահաբեկիչների վերջնական ջախջախումը, ովքեր փորձում են ապակայունացնել աշխարհում իրավիճակը, փորձում են խոչընդոտել խաղաղ գործընթացի հարցով միջազգային ջանքերը»,- ասել է նա: Բացի այդ, Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը համաձայնել են ընդլայնել Սիրիայի հարցով համագործակցությունը:
