«Իշխանությունը չի բացատրում,թե ռուսական ռազմական ոստիկանության ի՞նչ անհրաժեշտություն կա». Լարիսա Ալավերդյան (video)
«Եթե Հայաստանում կա այլ պետության ռազմաբազա, դա արդեն իսկ հարցեր է առաջացնում, որոնց պետք է սպառիչ պատասխան տալ»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանը վստահ է, որ իրարամերժ մոտեցումները որոնք գոյություն ունեն Հայաստանում, պարզապես հասարակության իրազեկվածության պակասի արդյունքն է: Հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության առկայությամբ Ռուսաստանը ուզում է ամրապնդել իրենց դիրքերը Հայաստանու՞մ, թե՞ Պերմյակովի դեպքը դարձավ պատճառ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Պերմյակովի դեպքը միակը չէ, եղել են մի շարք դեպքեր էլ: Ինչպես Պերմյակովին պետական մարմինները կալանավորեցին ու հետագայում հանձնեցին ՌԴ-ին, հենց այստեղ է անհանգստությունը, որ ամեն պետություն շահագրգռված է, որ իր քաղաքացիների հարցերը քննարկվեն ու լուծվեն իրենց օրենքներով» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
