Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը
Վաղը կառավարության նիստին կորոշվի բավարարել` «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: Մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը նիստի ընթացքում կզեկուցի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը:
