Կարո Եղնուկյանի փաստաբանն ահազանգում է
«Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Հայելի ակումբում ահազանգեց իր պաշտպանյալի վիճակի վատթարացման մասին: Տիգրան Հյարապետյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի հետ կապված դատարանը նշանակել է փորձաքննություն պարզելու համար, թե Եղնուկյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ. «Նրա պարագայում դատարանները, դատախազությունը, փորձագիտական մարմինները պահպանում են հանցավոր լռություն, բազմաթիվ միջնորդությունների որևէ պատասխան չի եղել»: Ինչպես հայտնեց՝ Եղնուկյանը ճնշման հետ կապված խնդիրներունի ու չնայած մի քանի շաբաթ շարունակ վիճակի վատթարացմանը, ոչ մի միջոց չի ձեռնարկվել:
«Պետությունը գնում է անգործության ճանապարհով: Մարդու կյանքը սպառնալիքի տակ է: Ֆիզիկական վիճակի վատթարացումից բացի, հոգեբանական ճնշում է գործադրվում: Պետությունը պետք է միջամտի եւ պաշտպանի դատապարտյալի իրավունքները»,- հայտարարեց Հայրապետյանը:
