Դուբայում ռուս կինը կծել է ոստիկանին և կոտրել նրա մեքենայի ապակին
Արաբական Միացյալ Էմիրություններում ռուս զբոսաշրջիկը հարձակվել է կին ոստիկանի վրա ու կոտրել ոստիկանական մեքենայի ապակին, գրում է Gulf News գործակալությունը։Միջադեպը տեղի է ունեցել Դուբայի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ։ Ոստիկանություն ահազանգ է ստացվել հարբած վիճակում գտնվող երկու զբոսաշրջիկ կանանց կռվի մասին։ Դեպքի վայր ժամանած կին ոստիկանը փորձել է զսպել ռուս կնոջը՝ նրան ձեռնաշղթաներ հագցնելով, սակայն նա սկսել է դիմադրել։ Ռուս կնոջը մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու, ոստիկանական մեքենան վնասելու և ալկոհոլային խմիչքներ խմելու համար։
