«Ոչ ձնառատ ձմռան հետևանքները. Հայաստանի համար կրիտիկական պայմաններ են». Սիլվա Ադամյան (video)
Բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կլիմայական փոփոխությունները գլոբալ բնույթ են կրում, և այս մասին անընդհատ խոսում են պետությունները. «Ստեղծվել են միավորումներ, որոնք որոշակի գումարներ են վճարում կլիմայական փոփոխությունների ֆոնդին՝ կանխարգելելու ազդեցությունը»: Բնապահպանի խոսքով՝ կլիմայական փոփոխության ազդեցությունն ակնհայտ է.«Աշունը աշուն չէ, գարունը գարուն չէ, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Այս տարի մենք Երևանում ու շրջակա տարածքներում ունեցել ենք ոչ ձնառատ և ոչ ցուրտ ձմեռ։ Հայաստանի պայմանների համար սա արդեն կրիտիկական վիճակ է, կարող է անդրադառնալ և գյուղատնտեսության, և կենդանական աշխարհի վրա»: Մանրամասները՝ տեսանյութում. Առավել մանրամասն՝ տեսանյութում.
