ՌԴ-ն խիստ կվերահսի ՀՀ-ից ներկրվող լոլիկը
Ռոսսելխոզնադզորը մտադիր է խիստ վերահսկողության տակ առնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակը, քանի որ կասկածում է նույն արգելված խմբաքանակը կրկնակի ուղարկելու մեջ: «Հայաստանում սպասվող լոլիկների խմբաքանակի բեռնումը հենց Հայաստանում արդեն իսկ վերցվելու է հսկողության տակ:Հայկական կողմից ՌԴ ներկրվող լոլիկի խմբաքանակը մեծացել է, սակայն ՀՀ պետական անվտանգության ծառայության կողմից խմբաքանակի մասին ամբողջական ինֆորմացիա չկա արտադրողի ու արտադրության վայրի մասին: Ռոսսելխոզնադզորը ունի տեղեկատվություն այն մասին, որ հնարավոր է փաստաթղթերում արտադրող երկրի մասին կեղծված տվյալներ լինեն ներկայացված »,-ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Tass-ը:
