Նոր մանրամասներ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վթարի պահին ավտոմեքենայում գտնվել է 5 անձ, որոնցից 3-ը՝ եղբայրներ։ Ավտովթարի հետևանքով վարորդը՝ Կարեն Կարապետյանը, ուղևորներ Վահան Ղուկասյանը, եղբայրներից մեկը՝ Ռուսլան Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ եղբայրներ Ռոման և Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Կատարվել է դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում: Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am