«Բուրգեր քինգ»-ում պայթյունը,ինչպես է այն եղել/տեսաշար,տեսանյութ/
ՀՀ քննչական կոմիտեն, որի վարույթում քննվում է Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:
«Բուրգեր քինգ»-ում պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել 8 քաղաքացի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։













