Երբ Թուրքիան կստանա ռուսական С-400 համակարգերը
РИА Новости-ն հայտնում է,որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիա կմատակարարվեն 2019թ. հուլիսից: Այս մասին ռուս-թուրքական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության փոխնախագահ Իսմայիլ Դեմիրը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել են արագացնել С-400-ների մատակարարման ժամկետները,ասել է նա: Դեմիրը Twitter-ի իր էջում գրել է, որ մատակարարումները տեղափոխվել են ավելի վաղ ժամկետ՝ 2019թ. հուլիս:
