Փակ դռների հետեւում 1 ու կես ժամ քննարկել են
Արդեն տեղեկացրել ենք,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով թուրքիայում է,որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի 3 օր: Gazeta-ի փոխանցմամբ, Պուտինը այցի հենց առաջին օրը հակրիճ ներկայացնելով այցի սկիզբը, նշել է, որ ինքն ու Էրդողանը հպանցիկ անդրադարձել են Սկրիպալի թունավորման գործին, պայմանավորվածություններ են ձեռք բերել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռային համակարգերի արագ ձեռբերման շուրջ, ինչպես նաեւ Պուտինը մասնակցել է «Аккую» ՀԷԿ-ի շինարարության սկիզբն ազդարարող միջոցառմանը: Պուտին-Էրդողան հանդիպումն անցել է առանց լրատվամիջոցների, փակ դռների հետեւում, տեւել է շուրջ 1,5 ժամ:
