Սպասվում է ամպրոպ, հնարավոր է մանր կարկուտ
Ապրիլի 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է մանր կարկուտ: Ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա: Երեւան քաղաքում ապրիլի 4-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04:00-07:00 ընկած ժամանակահատվածում Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթում նախատեսվում է -2...-3 աստիճան ցուրտ: ԱԻՆ-ից հորդորում են փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում:
