Ֆուրշեթ՝ նախագահի երդմնակալությունից հետո. Քվորում չի՞ լինի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթ գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է ապրիլի 10-ին սկսվելիք ԱԺ նիստերի օրակարգում: Հնարավոր է սակայն, որ հանձնաժողովների համատեղ նիստը չկայանա քվորումի բացակայության պատճառով: Ապրիլի 9-ին նշանակված է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որից հետո լինելու է ֆուրշեթ: Վտանգ կա, որ ֆուրշեթից հետո պատգամավորների մեծամասնությունը այնպիսի բարձր տրամադրություն կունենա, որ այլևս ցանկություն չի լինի քննարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
