Արա Աբրահամյանի կատակերգական կերպարը մտահոգում է Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամին
Անվանի հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամ Հակոբ Մաթոսյանը սուր քննադատության է ենթարկել աշխարհի ամենամեծ հայ համայնքը միավորելու առաքելությունը ստանձնած կազմակերպության ներկայիս վիճակը: Այս մասին նշված է Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում: Մաթոսյանը հիշում է կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի անտարբեր մոտեցումը քառօրյա պատերազմի օրերին և անթույլատրելի է համարում հանրային գիտակցության մեջ արմատավորված նրա կատակերգական կերպարը:Մաթոսյանը լույս է սփռում նաև Համաշխարհային հայերի կոնգրեսի առեղծվածի վրա՝ Աբրահամյանին այդ ճչացող և պատասխանատու անվանումով կազմակերպության գլխին տեսնելը համարելով անհեռանկատություն:Մանրամասները՝ տեսանյութում:
