Գերմանիայում բախվել են մետրոյի 2 գնացքներ
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքումբախվել են մետրոյի 2 գնացքները, որի հետևանքով տուժել է շուրջ 22 հոգի: Նախնական տվյալներով, պատահարը տեղի է ունեցել U79 գծի կայարաններից մեկում՝ Մեյդերիխ քաղաքային բնակավայրում: Focus Online լրատվականի փոխանցմամբ, գնացքի անձնակազմերից մեկը քշել է մյուսին ընդառաջ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բախումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
