Երևանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ
Ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի կրակոց արձակելու համար: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման են ենթարկել 1994-ին ծնված մի տղամարդու և ոստիկանություն են հրավիրել երկու կանանց: Ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ նշված վայրում աղջիկներից մեկը հայտնել է, որ տղամարդը կրակել է իր ուղղությամբ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
