Ինչի՞ց է սկսվել Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհը. նոր տեսագրություն է հրապարակվել (տեսանյութ)
Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առաջին րոպեները և դիմել ողբերգության ականատեսներին: Քննիչները հրապարակել են նաև տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, որոնցում երևում է, թե ինչպես են այցելուները վազում բատուտի կենտրոնից. քննության վարկածով՝ հենց այնտեղ է բռնկվել հրդեհը:
