«Անգելա Մերկելի կմկալով հայտարարություն անելը Թուրքիային չի սանձի». Ռուբեն Սաֆրաստյան (արևելագետ) (video)
«Թուրքիան իր հարևանների հետ խոսում է վերջնագրի տեսքով.օկուպացրել է Սիրիայի տարածքի մի զգալի մաս, անընդհատ ռմբահարումներ են տեղի ունենում Հյուսիսային Իրաքում»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը,: Արևելագետը նշում է ,որ Էրդողանը ոչնչի առջև կանգ չի առնի և ըստ էության Թուրքիան ստանում է աշխարհի ուժեղ կենտրոնների կողմից աջակցություն. « Հասկանալու համար՝ ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում, պետք է հաշվի առնել նավթի գործոնը: Ո՞վ է տիրապետում նավթի հանքերին, ո՞վ է իր հսկողության տակ պահում այն ճանապարհները, որոնցով տեղափոխվում են այդ նավթերը համաշխարհային շուկա»: Ռուբեն Սաֆրատյանը, խոսելով Թրամփի վերջին հայտարարությունից, ըստ որի՝ ԱՄՆ-ն դուրս է գալիս Սիրիայից, նշեց. «ԱՄՆ-ից հնչում են իրարամերժ հայտարարություններ, որը փաստում է, որ այնտեղ դեռ չունեն որոշակի քաղաքական գիծ Սիրիայի վերաբերյալ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
