Փաշինյանի «մատն է խառը»
Լրագրողների հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հանրապետական կուսակցության խոսնակի երեկ արած հայտարարությանը, որով համոզմունք էր հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» ակցիան «զրո արդյունք է տալու»: Ինչպես ասաց՝ դա կլինի ի ուրախություն Շարմազանովի. «Եթե մեզ սպասվում է զրո արդյունք, դա պետք է ուրախացնի Էդուարդ Շարմազանովին, բայց վերջին շրջանում նրա դեմքին ուրախության արտահայտություններ չեմ տեսնում»: Այնուհետև ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասում են քաղաքացիների մեծ զանգվածի. «Դեռ կգնահատենք իրավիճակն ու համարժեք գործողություններ կձեռնարկենք: Իրավիճակը մարդկանց մասնակցության չափն է: Քաղաքացիական անհնազանդության տրամաբնության մեջ գտնվող գործողություններ կանենք ու կախված քաղաքացիների ներկայությունից՝ կընտրենք տարբերակներից որևէ մեկը»:
