Մարիա Արոնովան սկանդալ է սարքել բեմի վրա. տեսանյութ
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարիա Արոնովան «Փոքր կատակերգություններ» ներկայացման դերասանների հետ հրաժարվել է Սուրգուտում ներկայացումն սկսել չվճարված հոնորարի պատճառով: Բեմի վրա հայտնվել է Արոնովան եւ հայտարարել, որ ներկայացման կազմակերպիչներն արտիստներին չեն վճարել նախքան դրա սկսվելը եւ իրեն ստիպում են «ստել՝ հայտարարելով տեխնիկական խնդիրների մասին»: Արոնովայի հետ միասին բեմի վրա էին դերասաններ Միխայիլ Պոլիցեյմակոն եւ Սերգեյ Շակուրովը: Մինչ ժողովրդական արտիստուհին դիմում էր հանդիսականներին, տնօրենը նրան փոխանցել է, որ թատերախմբին հասանելիք փողը ճարվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
