Խորհրդարանը կվերահսկի
Խորհրդարանը կվերահսկի շարժական տեսախցիկներով արձանագրվող խախտումների նկատմամբ կիրառվող տուգանքների գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: «Մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ ուսումնասիրել ենք տեսաձայնագրման, տեսանկարահանման միջոցով ճանապարհային երթևեկության խախտումների օրենսդրության ու պրակտիկ կիրառման հարցերը: Պատգամավորներին մտահոգել է տուգանքների կիրառման խնդիրը»,- ասաց Կոստանյանը: Կոստանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ շարժական տեսախցիկների աշխատանքը չխախտի քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
