Ծուխ Մոսկվայի Burger King-ում. տարհանվել է 6 հազար մարդ
Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդվում է՝ ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:
