Աման Տուլեևը դարձավ Կեմերովոյի մարզի խորհրդարանի պատգամավոր
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նախկին նահանգապետ, 73-ամյա Աման Տուլեեւը տարածաշրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի մանդատ է ստացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ընտրական հանձնաժողովում: Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ 2013 թվականին Տուլեեւը գլխավորել է թեկնածուների միասնական ցուցակը, որը «Եդինայա Ռոսիա»-ն առաջադրել էր մարզային խորհրդի պատգամավորների ընտրություններում: Տուլեեւին հանձնել են պատգամավոր Վան Վայ-Չենի թափուր մանդատը, որն իր լիազորությունները վայր էր դրել 2016 թվականին:
