Սև կատու՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև
ԱԺ «Ելք» խմբակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հոդված է հրապարակել, որում գրել է. «Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը»: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք միևնույն է շարունակելու են իրենց պայքարը և կանգ չեն առնելու: «Եթե այդպես է, ուրեմն՝ մենք արդեն ուշացել ենք, որովհետև «Ո՛չ թանկացումներին» շարժումը, որը նախաձեռնել էր «Ելք» դաշինքը, էլի փողոցային պայքարի տրամաբանություն էր, և, ըստ էության, մեզ չհաջողվեց թանկացումները կասեցնել և օրենդրական փոփոխություններ անել: Ուրեմն՝ եթե այդպես է, մենք պետք է նախ բացատրություն տանք, թե ինչո՞ւ ենք նախաձեռնել «Ո՛չ թանկացումներին» ակցիան, որի հեղինակներից մեկը եղել է մեր հարգելի գործընկերը»:
