«Խեցգետնի արդյունագործական պաշարը կրկնակի նվազել է». Էվելինա Ղուկասյան (Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն) (video)
Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սևանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում լավացել է. «Կենսամիջավայրի բարելավվումն ազդել է նաև կենսառեսուրսների աճի վրա: Սևանա լճում այս տարվա մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ձկնային ընդհանուր պաշարները կազմում են մոտ 2300 տոննա, որից 2200–ը բաժին է ընկնում սիգին»: Բանախոսը նշում է, որ խեցգետնի պաշարների հարցում պատկերն այլ է. «Չինական ծալովի որսագործիքների օգտագործման պատճառով խեցգետնի պաշարները նվազել են գրեթե կրկնակի անգամ՝ կազմելով մոտ 2700 տոննա»: Մանրամասները տեսանյութում.
