«Պայքարելով Սերժ Սարգսյանի դեմ մենք շեղում ենք ճիշտ պայքարի ուղղությունը». Ազատ Արշակյան (video)
Ազատ Արշակյանի կարծիքով սխալ է համեմատվել Ադրբեջանի հետ,քանի որ անհամեմատելի պետություններ են. «Մեր հասարակությունը շատ ավելի ըմբոստ է, ու Ադրբեջանի հետ համեմատելու եզրեր չկան: Մենք պետք է համեմատվենք եվրոպական որևէ երկրի հետ»: Ազատ Արշակյանի խոսքով՝ երբ ընդդիմությունն անձնավորում է ու պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ, դա կոպիտ սխալ է. «Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյան, մենք շեղում ենք պայքարը: ՀՀԿ-ն ըստ օրենքի կարող է առաջադրել նրան ում ցանկանում է: Օրակարգը պետք է լինի՝ մենք ճանաչու՞մ ենք ԱԺ-ի իշխանությունը, թե՞ ոչ»: Եզրափակելով խոսքը՝ Ազատ Արշակյանը նշեց, որ պետք է օգտվել սահմանադրություն տված օրինական հնարավորությունից, և հավաքելով 200 հազար ձայն՝ օգատագործել հետկանչի մեխանիզմներն ու իշխանությունում փոփոխություններ կատարել: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
