ԴԱԻՇ-ի զինյալների տվյալներն ընկել են լրագրողների ձեռքը
SkyNews հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը պարունակում են տեղեկություն ԴԱԻՇ-ի 22 հազար զինյալների մասին և որոնք պարունակվում են հասցեներ, հեռախոսային համարներ ու ջիհադիստների ընտանիքների անդամների կոնտակտները: Ցուցակում կա 51 երկրի քաղաքացու անուն: Փաստաթղթերը իրենցից ներկայացնում են հարցաթերթիկներ՝ բաղկացած 23 հարցից: Հեռախոսային համարներից շատերը դեռևս գործում են, ամենայն հավանականությամբ, դրանցից օգտվում են արմատականները կամ նրանց ազգականները: Թվային տեսքով փաստաթղթերը տրամադրել է ԴԱԻՇ-ի նախկին անդամը, որը ներկայացել է որպես Աբու Համեդ: Մինչ ԴԱԻՇ-ի շարքերը համալրելը նա կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմում: Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ն այլևս չի հետևում իսլամական վարքագծին, ինչի հետևանքով էլ ինքը հեռացել է խմբավորման շարքերից:
