«2016թ.-ին Ադրբեջանը հարձակվեց, որովհետև գիտեր՝ Հայաստանում կան Ղարսը հանձնողներ». Ազատ Արշակյան (video)
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը նշում է,որ ապրիլյան քառօրյա անակնկալ պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերում որոշակի փոփոխություններ կատարվել են. « Ապրիլյան պատերազմից հետո բարձրացել է մեր բանակի արագ արձագանքելու կարողությունը: Բանակը պատրաստ է ամեն րոպե արձագանքել ցանկացած սադրանքների»: Տիկին Դիլբարյանի խոսքով՝ հակառակորդն էլ իր հերթին դարձել է ավելի զգուշավոր: 2018 թվականին Առաջին հանրապետության ստեղծման 100 ամյակն է լրանում: Ազատ Արշակյանն էլ նշում է, որ գրեթե 100 տարի անց Հայաստանը նորից մենակ մնաց թշնամու դեմ, ու եթե Ադրբեջանը կարողանար Ստեփանակերտը վերցնել, կվերցներ նաև Էջմիածինը.« Ցավալի մի բան կար.100 տարի առաջ Ղարսը հանձնողները Ադրբեջանին թույլ տվեցին առաջ գալ ու հարձակվել: Պետք է զգոն լինենք, պետք է իմանանք, որ ոչ միայն հայ լինելն է աշխարհում վտանգավոր, այլև հայկական պետությունն է վտանգված»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
