«Ասյա Խաչատրյանի բոլոր գործողությունները սադրանք են». Լարիսա Ալավերդյան (video)
«Ընդդեմ իրավական կամայականության»- ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, այսօր Հայելի ակումբում, խոսելով օրերս ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի անվան շուրջ առաջացած աղմուկից, նշում է, որ իրենց հասարակական կազմակերպությունը մերժում է արժանապատվությունը նսեմացնող ցանկացած դաժանություն. «Արդյոք այն իրավիճակը, որը նկարագրել է Ասյա Խաչատրյանը, համապատասխանում է իրականությանը: Նա արդեն իսկ աղավաղել է մեկ դրվագ, որն է՝ ինքը դիմել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, և այն պատասխանը, որը նա է հրապարակել սուտ է: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը եղել է ճիշտ հակառակը»: Տիկին Ալավերդյանը զարմանում է, որ այն դեպքում, երբ Արցախի իշխանություններն իրենց պահել են ճիշտ ձևով, ինչու այդքան ուշացումով Ասյա Խաչատրյանը հրապարակեց միջադեպի մանրամասները.«Բակո Սահակյանի Վաշինգտոն այցի օրերին եղան այս խոսակցություններ: Ինչու՞ այս ժամանակահատվածում:Կա վարկած, որ Ասյա Խաչատրյանի պատմությունը սադրանք է»: Լարիսա Ալավերդյանը ևս կարծում է, որ այս պատմության մեջ սադրանքի նշաններ կան: Մանրամասները՝ տեսանյութում.
