«Պատերազմ կարող է հրահրվել, թեկուզ միայն այն պատճառով, որ առաջիկայում ընտրություններ են». Լարիսա Ալավերդյան (video)
Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է արդեն երկու տարի: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գլուխ է խոնարհում պատերազմում հերոսացած տղաների առաջ, ովքեր տապալեցին Ադրբեջանի ծրագրերը.« Արցախի հարցի վերաբերյալ մի բան կա. Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն ազդակ է: Սա խոսում է նրա մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ, և այդ հնարավորություններից պետք է հնարավորինս օգտվել, այնպես որ պետք է սպասենք նոր զարգացումների»: Առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը գնում են փոփոխությունների, սպասվում են ընտրություններ, ի՞նչ սպասել ընտրություններից հետո, տիկին Ալավերդյանը նշում է. «Իշխանափոխություն առանց դեմքերի: Կարծում եմ Ալիևը օր առաջ կանխեց որոշակի սպառնալիքներ, որոնք բարդություններ կառաջացնեին ընտրություններից առաջ: Հայաստանում էլ ունենալու ենք առնվազն սահմանադրական առումով նոր համակարգ, սակայն, ունենալու ենք այն, ինչին կարող է հասնել քաղաքացիական հասարակությունը» : Լարիսա Ալավերդյանը չի բացառում, որ պատերազմ կարող է հրահրվել թեկուզ միայն այն պատճառով, որ առաջիկայում երկու երկրներում էլ ընտրություններ են: Մանրամասները՝ տեսանյութում.
