«Ռուսաստանը սխալ օրինակով է մեզ հետ աշխատում». Ազատ Արշակյան (video)
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը մեզ համար սահմանապահ երկիր է, չի կարելի հակառուս լինել, պետք է հակաբռնատիրական լինել»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ Արշակյանը: Ազատ Արշակյանը կարծում է, որ ռուսական ռազմական բազան ցույց է տալիս, որ Ռուսաստանը լավ օրինակ չի վերցրել, վերցնելով՝ Իսրայելի օրինակը. «Ռուսական ռազմական ոստիկանության ներկայությունը Հայաստանում անհեթեթություն է»: Բանախոսը չի կարծում, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման ստեղծումը Հայաստանում Պերմյակովի դեպքերի հետ է կապված, նշելով, որ Պերմյակովի դեպքը զորամասի գործն է, որն անառողջ մարդուն զորակոչել էր բանակ: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
