«Ռուսները միշտ հայտնվում են հետաքրքիր ժամանակներում. ինչպես հոկտեմբերի 27-ից հետո հայտնվեց «Ալֆա» ջոկատը». Նարինե Դիլբարյան (video)
«Ցավոք, պետք է արձանագրենք, որ մեր ընդդիմության օրակարգն այլ է. ոչինչ չի հնչում ՀՀԿ-ի կամ էլ համակարգի դեմ, պայքարը միայն անձի դեմ է»,- այսօր Հայելի ակումբում ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Տիկին Դիլբարյանի խոսքով՝ բոլոր վեկտորներն ուղղված են դեպի անձը, որը գուցե քաղաքագիտական առումով սխալ է: Խոսելով Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման ստեղծումից՝ լեզվաբանը նշեց. «Իշխանության վերին շրջաններում անհանգստացած են: Հիշում եմ՝ հոտկեմբերի 27-ից հետո հայտնվեց «Ալֆա» ջոկատը, ընդհանրապես ռուսները շատ հետաքրքիր ժամանակներում են հայտնվում»: Նարինե Դիլբարյանը վստահ է, որ իշխանությունը տվել է իր համաձայնությունը Հայաստանում ռազմական ոստիկանության ստորաբաժանման ստեղծման: Մանրամասները՝ տեսանյութում.
