«Մեդալակիրների մեծ մասը հասարակության կողմից ծաղրի են արժանանում.ողջամիտ խորհրդականների պակաս կա».Նարինե Դիլբարյան (video)
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով, աշխարհում անորոշության դաշտը շատ մեծ է. «Ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում սպասվող փոփոխություններն են կարևոր, այլև մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, մեկուսանում»: Լեզվաբանի խոսքով՝ օղակը սեղմվում է, որից տուժում է նաև Հայաստանը: Խոսելով հասարակական ընդվզումից, որոնք դրսևորվում են տարբեր ձևերով՝ քայլերթ, ցույցեր, լեզվաբանը նշեց. «Ալիքներն առկա են և խաղաղ նավահանգիստ հասնելու ճանապարհները նվազում են: Առավել անհանգստացնող է, որ իշխանության ու հասարակության միջև փոխըմբռնման եզրերը գնալով պակասում են»: Ըստ նրա՝ Ալիևը իր վարկանիշը բարձրացնելու համար կարող է սկսել ապրիլյան հարձակումների պես մի երևույթ. «Ադրբեջանի հարցում իրավիճակն ավելի կանխատեսելի է:Եվս մեկ ապրիլյան հարձակումների պես երևույթ, ու նորից հարյուր հեկտարի կորուստ, ապա ցնցումները Հայաստանում ավելի ուժգին կլինեն: Մենք չունենք հեկտարներով կորցնելու հայրենիք»: Մանրամասները՝ տեսանյութում.
