Գյուլենին կարտահանձնե՞ն
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասին հայտնում է,որ ԱՄՆ-ն որոշում կկայացնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին Անկարայի՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը առնչություն ունենալու պնդումների կապակցությամբ, երբ թուրքական կառավարությունը գործի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի: «Որոշումը կայացվելու է բացառապես փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կարող է մեզ տրամադրել այս հարցով: Մենք փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան արտահանձնման վերաբերյալ որոշում կկայացնենք»,- համապատասխան հարցին պատասխանել է նա: Անկարայի դատախազությունը ապրիլի 2-ին ՌԴ դեսպանի սպանության գլխավոր կազմակերպիչ է հայտարարվել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Դատախազությունը նրա եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
