Գյումրիում դանակահարել են 30-ամյա տղայի, վիճակը ծանր է
Գիշերը Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: ՀԺ-ին հայտնի դարձավ, որ դանակահարել են Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարուժան Հ.-ին: Նա դանակահարվելուց հետո ինքնուրույն դիմել է հիվանդանոց եւ չի նշել պատճառը: Գիշերը ժամը 02:55-ին տուժածն ինքնուրույն դիմել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի կտրած-ծակած վերքեր: Նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը՝ ծանր: Դեպքով զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը:
