Վրաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգին
«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն հայտնում է,որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք հաստատվել էին խորհրդարանի կողմից։ Հհանրապետությունը կառավարման նախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի: Սահմանադրության նոր խմբագրության համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։ Ընտրությունների ընթացքում անցողիկ շեմը 5 տոկոսից կհասնի 3 տոկոսի, և թույլատրելի է նախընտրական դաշինքների ստեղծումը։ Պետության կառավարման հարցում զգալիորեն կմեծանա խորհրդարանի դերը, իսկ նախագահի կառույցը կթուլանա։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այս տարվա վերջում նախագահի երդմնակալության արարողությունից հետո։
