Նոր մանրամասներ Հյուսիսային պողոտայի պայթյունից. վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է
Հյուսիսային պողոտայի «Քինգ բուրգեր»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, վնասվել է նրա ազդրը: Մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։ Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնում էր 9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։ Պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
