Դավիթ Տոնոյանը Երևանում պայթյունի մեղավորների մասին
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ժամանել է Հյուսիսային պողոտա, որտեղ «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պետք է ստուգումներ անել՝ պատճառները պարզելու համար, սակայն հրաժարվել է հարցերին պատասխանել և նշել, թե ով կամ ինչն է պատճառ հանդիսացել լատարվածի համար: Նախարարը նշել է, որ այս պահին ճիշտ չի լինի խոսել մեղավորների մասին:
